Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.12.2025 | 22:00
Իմ Արարիչ,
բացվող այս օրը Քո ձեռքերից եմ ընդունում, քանզի Քո լույսով բացված յուրաքանչյուր օր պարգև է
և հնարավորություն սիրտս ուղղելու դեպի Քեզ, որովհետև Քեզ հետ լիություն է նույնիսկ դժվարության մեջ։
Տե՛ր,
Թողամեն քայլ ինձ մոտեցնի Քեզ,
և ոչինչ չկարողանա խոչընդոտել հավատքիս ճանապարհը։
Հոգիս լցրո՛ւ խաղաղությամբ,
որպեսզի երբ հանդիպեմ վիրավորանքների կամ ցավի,
կարողանամ պատասխանել սիրով և հանդարտությամբ։
Անավարտ սիրով և հավատքով Քեզ եմ հանձնում իմ ողջ կյանքի ընթացքը Տեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ